Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևելյան գործընկերության ծրագրի երեք մասնակիցներ այսօր պաշտոնապես անցան Արևմուտքի ճամբար

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևելյան գործընկերության ծրագրի երեք մասնակիցներ այսօր պաշտոնապես անցան Արևմուտքի ճամբար
28.06.2014 | 12:52

Դե ինչ, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրոասոցացման համաձայնագիրը: Հատկանշական է, որ այդ երեք պետություններն էլ մինչ այդ ունեցան տարածքային լուրջ կորուստներ: Այս հատկանիշի նմանությամբ Ադրբեջանը ևս կարող էր լինել նրանց հետ միասին, սակայն չկար, ու Բրյուսելում ոչ ոք այդ կապակցությամբ աղմուկ չբարձրացրեց ու չծաղրեց Ադրբեջանին, ինչպես դա արվեց Հայաստանի պարագայում: Գուցե Հայաստանի եվրաինտեգրման եվրոպական ջատագովներն էին ավելի ջերմեռանդ, կամ էլ մեր գործընկերները շատ խիստ էին հիասթափվել, որովհետև հակառակ ՀՀ-ում 2013 թվականին անցկացված ընտրություններում Սերժ Սարգսյանին ցույց տված համակողմանի եվրոամերիկյան աջակցության, անակնկալի էին եկել, երբ վերջինս սեպտեմբերի երեքին հայտարարեց, որ Հայաստանի արևն այլևս Արևմուտքում չի ծագում և դեմքով շրջվեց դեպի եվրասիական Արևելք: Ամեն դեպքում, Արևելյան գործընկերության ծրագրի երեք մասնակիցներ այսօր պաշտոնապես անցան Արևմուտքի ճամբար, մնացյալ երեքից՝ Բելառուսը դարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ, Հայաստանն այդ միությանն անդամակցելու հայտ ներկայացրեց, ու միայն Ադրբեջանն է, որ չի ցանկանում որոշակիացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ճամբարը: Թերևս, այդ երկրի համար մեր տարածաշրջանում նոր հատուկ դերակատարում է նախապատրաստվում:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ