Աստծո կանչը
Հոկտեմբերի 6
Սիրելի Տեր, մենք Քո փեշն ենք բռնել:
Այո՛, ամո՛ւր կառչեք ինձնից: Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք` ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը, ճանաչել` քեզ ապավինող մանկան վստահությունը:
Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ Սեր չի արթնացնի` մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն:
Հապա պատկերացրեք` ինչ կարող է զգալ Իմ Սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք, կառչեք Ինձնից` Իմ սերն ու պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:
Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը: Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար: Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ: Իմացեք, որ այդ անկարելի է: Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել: Այս բանում ոչ մի տարակույս մի’ ունեցեք. վստա՛հ եղեք: Չկա՛ այնպիսի հրաշք, որ Ես չկարողանամ կատարել, չկա՛ մի այնպիսի իրադրություն, որ Ես չկարողանամ պարզել: Չկա՛ որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին: