Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է

Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է
05.10.2024 | 17:47

Բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է։ Դավաճանությունը գալիս է լրացնելու տգիտության բերած ավերածությունները։

ՀՀ անկախությունից ի վեր կրթական համակարգը պարբերաբար ենթարկվել է հարձակումների։ Վերջում ստացել ենք այնպիսի քաղաքացիներ, որոնք սպառում են ցածրակարգ ապրանքներ ինչպես սովորական, այնպես էլ քաղաքական կյանքում։

Նիկոլ Փաշինյանը տգիտության հետևանքն է։ Երբ քաղաքացուն դարձնում ես էժանագին սերիալների և ընտրակաշառքի մատերալ, վերջում ստացվում է Նիկոլ։

Կրթական համակարգը պետք է դիտարկվի որպես մեր երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Մանկապարտեզը, դպրոցը, ԲՈՒՀ-ը պետք է դառնան մարդ ու քաղաքացի ձևավորելու օղակներ, իրական մասնագետներ ստանալու կառույցներ, այլ ոչ թե դիպլոմ բաժանողներ կամ ժամանակ վաճառողներ։ Առանձին բացառությունները հանած՝ մենք կրթօղախների լուրջ դեֆիցիտ ունենք։

Այս իշխանությունների օրոք կրթական համակարգը ոչ միայն հարձակման է ենթարկվում, այլ նաև ծառայեցվում է թշնամուն։ Մարդկանցից ուզում են մանկուրտ՝ առանց հիշողության բիոզանգված ստանալ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ