-
15.01.2021|
17:21
Այս ՎԵՐՋԱՑԱԾ ՍՈՒԲՅԵԿՏԻ որևէ գրառում ո՛չ կարդալու եմ այլևս, ո՛չ էլ բանականության դիրքերից փորձեմ վերլուծել: Սա հիմա «Խաթաբալադայի» հայտնի հերոսի պես մի բան պիտի ասեր միայն. «Կարող ա՞ մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»: Ոչ ինքն է ասում, ոչ էլ գլխի գցողները, որ պարտավո՛ր էին ասել:
-
24.12.2020|
23:41
Սիմվոլիկ թվերին մեր սրտով սուր անցավ. 88` երկրաշարժ, 99` հոկտեմբերի 27…
2020… որ շուտով կհեռանա: Ծանր է առաջինը քրիստոնեություն ընդունածի ԽԱՉԸ: Այնտեղ մեղքերն առանց ապաշխարության չեն ներվում, ապաշխարությունն էլ մեկանգամյա չէ, հայոց էներգիան ու առաքելությունը այլ են, և շատերն են ուզում այն կլլել, մանավանդ, երբ այն ճիշտ չի գեներացվում թողնելով հային կեսճամփին:
-
18.12.2020|
00:53
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:
-
17.12.2020|
23:34
Այո՛, ճիշտ կռահեցիք, խոսքը Նիկոլ անհողի ծղրտոցների ու «ժողջանի» ուղեղները լվանալուն միտված «մանտրա»-ների մասին է: Դրանցից մեկի ժամանակ նա, սովորության համաձայն, կոկորդն էր պատռում, թե` «ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ», թե «հատիկ առ հատիկ» կտրելու են «կոռումպացված մատիկներն ու թաթիկները»:
-
17.12.2020|
23:28
Ավետարանում կարդում ենք Քրիստոսի հրաշքների մասին, որոնք տեսնելով` մարդանց բազմություններ հավատում էին Նրան և դառնում էին Նրա հետևորդները:
-
15.12.2020|
00:56
1920 թվականին, երբ պայքար էր գնում Զանգեզուրի համար, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ասադովը Նժդեհի գլխի համար երեք միլիոն ռուբլի է խոստանում, ասելով, որ հայի մեջ չի կարող չգտնվել այնպիսի մեկը, որ հանուն այդ փողի չգնա այդ քայլին։
-
11.12.2020|
01:38
Հայաստանում իրադրության դրամատիզմն արդեն ավելի բարձր է, քան եղել է, ասենք, 1996 թ., երբ Տեր-Պետրոսյանն ու նրա գործակիցները պետական հեղաշրջում կատարեցին, իսկ հետո զորքեր մտցրին խաղաղ Երևան։
-
08.12.2020|
01:11
Մրցարշավային մոտոցիկլետներից և սպորտային շարժակազմերից օրնիբուն ահասարսուռ աղմուկ է ժայթքում։ Սրանց հետ համառորեն մրցակցում են խլացուցիչները հանած տարբեր մարդատար մեքենաներ։
-
08.12.2020|
01:02
Պատերազմը՝ պատերազմ, բայց Մոսկվայում շարունակվում է Ալիևի կլանի բոլոր հրամանները կատարելուն վարժված առնետների քաշվռտուքը։ Եվ դա նույնպես պատերազմ է, ընդ որում՝ ոչ պակաս կատաղի։ Նրանք արդեն «նախագիծ» են շրջանառության մեջ դրել, թե, իբր, «Զանգեզուր» բառի ստուգաբանությունը գալիս է թուրքական «զանգի» ցեղի անունից։ Հասկանալի՞ է ամեն ինչ, հայեր։ Հենց վերջերս գլխավոր «քայլականներից» մեկը ծիծաղում էր ձեզ վրա, թե «թավիշը վաղուց չկա»...
-
27.11.2020|
02:49
Մենք պարտվեցինք: Ես չեմ փորձում մեր պարտության մեղքը բարդել ուրիշների վրա: Այդ պարտության հիմնական մեղավորը հայ կառավարողներն են իրենց հակաժողովրդական, թալանչիական էությամբ և ամենակարևորը՝ եզակի իշխանավորը, չասեմ իր հիմարությամբ և քաղաքական տհասությամբ, այլ ցցուն դավաճանությամբ: