«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախյան թնջուկն ու բրիտանական ընկերությունները

Արցախյան թնջուկն ու բրիտանական ընկերությունները
19.12.2023 | 08:14

Որպեսզի մեր հարցերի պատասխանները ավելի պարզ լինեն Արցախի հանձնման և դրա արտաքին ազդեցությունների վերաբերյալ, պետք է իմանանք մի քանի փաստ:

Արցախի տարածքում կա 800-ից ավելի հանք։ Այդ մասին դեռևս 2021-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից գիտահետազոտական ուսումնասիրությունների կենտրոնը։ Այդ հանքերի մեջ հատուկ տեղ ունեն ոսկու, պղնձի և ուրանի երևակումները, որոնց նկատմամբ դեռևս 1999-ից մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բրիտանական ընկերությունները։

Նիկոլի գրեթե ամբողջ թիմը վերապատրաստումներ է անցել Լոնդոնի համալսարանական քոլեջում, որտեղ թիրախային աշխատել են ազդեցության գործակալների վրա։

Իսկ ինչո՞ւ 2023-ի սեպտեմբերին Ռուսաստանն այդքան հեշտ թույլ տվեց, որ Ադրբեջանն ամբողջությամբ տիրանա Արցախին, եթե Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական թշնամական հարաբերություններ։ Արդյո՞ք Ռուսաստանը չէր հասկանում, որ Նիկոլը գործարքի մեջ է Մեծ Բրիտանիայի հետ և համաձայնել է Արցախն ամբողջությամբ տալ Ադրբեջանին, վերջինս էլ Արցախի հանքերը շահագործի բրիտանական ընկերությունների՝ «Anglo-Asian mining» և «British Petroleum»-ի միջոցով։

Իհարկե, հասկանում էր Ռուսաստանը, բայց մենք էլ պետք է իմանանք, որ, օրինակ, բրիտանական «British Petroleum»-ի ակցիաների ամենախոշոր տիրապետողներն են ամերիկյան BlackRock (8,79 %), The Vanguard Group (4,15 %) ընկերությունները, Նորվեգիայի կենտրոնական բանկը (3,21 %) և, ուշադրություն, Ռուսաստանի «Роснефть» ընկերությունը (5 %)։

Բրիտանական ընկերություններն արդեն սկսել են Արցախի տարածքում ոսկու արդյունահանման լայնածավալ աշխատանքներ, իսկ ուրանի երևակումների ուսումնասիրությունները կսկսվեն առաջիկա ամիսներին։

Նույն հաջողությամբ՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով բրիտանական ընկերությունները մտնում են նաև Հայաստան՝ Ամուլսարի ոսկու և ուրանի արդյունահանման համար, ինչը փաստացի ամայացնելու է Ջերմուկի տարածաշրջանը, իսկ թե մեծ գործարքով Սյունիքն ու Գեղարքունիքը երբ կդառնան ուրանի հանքեր, հավանաբար, դեռ բանակցային փուլում է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ