ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լուռ են. պատվեր չկա

Լուռ են. պատվեր չկա
26.07.2023 | 20:29

Տարբեր բնապահպանական և նմանատիպ ակցիաների շրջանակներում համաշխարհային հռչակ վայելող մի շարք հայ երաժիշտներ ու կատարողներ ակցիաներ էին անում Երևանում (նախքան 2018 թվականը, բնականաբար):

Հիմա քանի ամիս է Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մարդիկ՝ սովի մատնված, արդյոք չե՞ն ցանկանում, մեր հայրենակիցներին հաջակցություն, որևէ համերգ-ակցիա իրականացնել՝ միջազգային մամուլի ներգրավմամբ։ Ակցիան կարելի է հենց Կոռնիձորում էլ իրականացնել՝ փակ անցակետի հարևանությամբ։ Թե՞ էն ակցիաների նպատակը Երկրի իշխանությունը խամաճիկ կապիկին փոխանցնելն էր, դրա համար են հիմա լուռ՝ պատվեր չկա:

Հուսամ՝ հակառակը կապացուցեն։ Գիտեմ, որ շատերը չեն էլ հասկացել, թե ինչպես են ժամանակին օգտագործվել գրանտալափ սրիկաների կողմից:

Հ.Գ. Արցախի ճամփան փակել են, որովհետև Գորիս-Կապանը փակելը մարսեցին՝ ծախված երեսփոխանների, չինովնիկների ու ֆեյքերի արդարացումների ներգրավմամբ։

Էդպես է, թուրքը մի բան մարսում է՝ ավելին է ուզում։ Իսկ թուրքին արդարացում հորինողը թուրքի ծառա, թուրքին հանցակից է։

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ