ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սովորական ոճիր»

«Սովորական ոճիր»
24.06.2023 | 22:05

...1894-ին, էլի ամառ, Կոմիտասը մշեցի Տիգրանից նամակ ստացավ.

«Սուլթան Համիդ մեծ բանակ ուղարկած է Սասունի վրա... ջարդ է: Մեր դաշտին ժողովուրդ բողոք է գրած սուլթանին... պատասխանին կսպասինք:

...Սասունում իր գործն ավարտած Զեքի փաշան իջած է Մշո դաշտ, զորքի համար ժողովուրդեն ուտելիք ու հագնելիք կպահանջե, կստիպե թողնել տուն ու տեղ, հող ու ջուր, երկրեն դուրս գալ:

Դաշտի 20 գյուղ (Տատրագոմ, Մառնիկ, Խորոնք...) ավերել է: Բազում բողոք ուղարկված է սուլթանին, բոլորն ալ անպատասխան...»:

Էն օրերին աշխարհի մարդկանց հայտնի էր դարձել սուլթանի ոճրագործությունը:

Թիֆլիսի հայերը Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին, լաց ուղարկեցին. «Ահա մի ամբողջ տարի է, ինչ Տաճկահայաստանի բոլոր անկյուններում կատարվում է մի սարսափելի...»,-Զեքի փաշան կոտորում էր:

Բելգիացի հայերը գրում էին. «Հայաստանի գավառներում...»,- Զեքի փաշան կոտորում էր:

Բաթումի հայերը գրում էին. «Ո՞ր հայն, արդյոք, կկարողանա անվրդով տանել...»,-Զեքին կոտորում էր:

Գյումրեցի հայերը գրում էին՝ Զեքին կոտորում էր:

Զեքին հասավ սուլթան Համիդի մոտ, խոնարհվեց ու ստացավ «Նիշանի ինտիազ» շքանշանը...

...Մոսկվայում ռուս ուսանողները բողոքի ցույց արեցին, սուլթանի բանակը գնաց Կարինի վրա:

Լեհ ուսանողները ցույց արեցին, բանակը գնաց Բասենի վրա:

Կալկաթայում միտինգ եղավ, սուլթանի բանակն անցավ Բաղեշ:

...Եվ ջարդի սահմաններին մոտիկ ու հեռու կենող հայերը թանկ-թանկ արցունք թափեցին նահատակ ազգակիցների համար, օտարները զայրացած՝ միտինգ ու ցույց արեցին, սուլթան Համիդը կանչեց զորապետներին՝ շքանշաններ ու մետաքսե դրոշներ պարգևեց նրանց և...

...Եվրոպական մամուլն ամփոփեց, զոհվել է էսքան, էսքան հայ, ավերվել է էսքան շեն, որբացել է էսքան մանուկ, աշխարհի տարբեր կողմերն են գաղթել էսքան, էսքան, էսքան հայեր...

Մուշեղ Գալշոյան

1977թ.

(«Պայուսակը», Եր., «Ս. գ.», 1988)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11646

Մեկնաբանություններ