ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կամ լուռ նրանց կողքին եղեք, կամ էլ պարզապես հանգիստ թողեք

Կամ լուռ նրանց կողքին եղեք, կամ էլ պարզապես հանգիստ թողեք
15.06.2023 | 13:28

Մեր հասարակության մեջ վերջին շրջանում վատ տենդենց ա նկատվում. շատերը զոհվածների ծնողներին են կոչ անում, տեղ-տեղ էլ պարտադրում ու մուննաթ գալիս, որ փրկեն էս երկիրը: Իրենցից ակնկալում են, որ հենց զոհված տղերքի ծնողները պետք է պայքարեն, նստացույց անեն, գիշերները դուրսը քնեն, ոստիկանների կողմից բռնության ենթարկվեն, բանտ նստեն, ու վերջապես հենց իրենք պետք է ու պարտավոր են հեռացնել պատուհասին:

Բայց, երբ զոհվածի ծնողները կոչ են անում դուրս գալ փողոց, ամեն մեկը մի պատճառ գտնում ա թռնելու, երբ զոհվածի ծնողը չի դիմանում բանտային պայմաններին ու հանձնվում ա, իրան պիտակավորում են: Իսկ դուք քանի՞ օր եք պատրաստ բանտ նստել:

Չգիտեմ, ես, համենայն դեպս, միշտ ասել ու ասելու եմ. համազգային ամոթ ա, որ էս ողջ պատասխանատվության, հայրենիքը փրկելու էս ծանր բեռը մենք թողել ենք զոհված տղերքի ծնողերի ուսերին: Ամոթ ա, որ փոխանակ իրենց փոխարեն պայքարելու, մենք իրենց ենք շախի քցում, որ դուրս գան փողոց, բռնության ենթարկվեն, ձերբակալվեն, մենք էլ տանը նստած որոշենք՝ ճի՞շտ էին, թե՞ սխալ:

Էս մարդիկ էս երկրի համար արդեն անգնահատելի բան արել են՝ իրենց ամենաթանկն են տվել էս հողի պաշտպանության համար: Կամ լուռ նրանց կողքին եղեք, կամ էլ պարզապես հանգիստ թողեք:

Աշխարհը շուռ ա եկել. քաղաքական գործչից, ընդդիմադիրից քաղաքական կամք չեն պահանջում, բայց զոհվածի ծնողից քաղաքական գործչին հարիր, դեռ մի բան էլ վեր, պատասխանատվություն են ակնկալում:

Արամ Գևորգյան (Aram Gevorgyan)

Դիտվել է՝ 8364

Մեկնաբանություններ