Հատկապես, ինքնախաբեությամբ իրեն տղամարդ երևակայող ու անլիարժեքության բարդույթով տառապողն ու նրան շրջապատող ինքնագոհ փողկապավոր «բայրաքթարները» դարձել են անտանելիորեն զզվելի, նողկալի և ատելի:
ՀՀ ոստիկանությունը հատկապես վերջին երկու-երեք տարիներին օգտագործում է խիստ անհամաչափ ուժեր և միջոցներ, ինչը նկատելի ու տեսանելի է նույնիսկ սովորական քաղաքացիներին, ընդ որում, խախտելով օրենքներն ու օրինականությունը՝ այն ուղեկցելով ծեծով, գետնին տապալելով, քարշ տալով, մարմնական վնասվածք հասցնելով, նսեմացնելով, հայհոյելով և այլ միջոցներ կիրառելով։
«Նախկինների» սխալների դեմ նախկինում եղել է մեծ պայքար, և այն ավարտվել է։
Ներկայում պայքար է գնում «ներկաների» դեմ, որը դեռ չի ավարտվել։
Այսպես է հասարակությունը կատարելագործվում՝ դուրս մղելով վատ կառավարողներին և կառավարելու կոչելով ավելի լավերին։
Լևոնի շատ թափանցիկ սկզբունքն էր՝ ժողովրդին չոր հացին կապել, որ գլուխները չաշխատի, ուժ չունենան պայքարել, ու քարշ տալ պատերազմի մեջ, հետո նորից մաշել՝ տնտեսապես, սոցիալապես, բարոյապես և, ինչ խոսք, նաև՝ ֆիզիկապես:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...