ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք

Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք
12.05.2013 | 23:19

Ելցինի հրաժարականից հետո վերջինիս առիթից առիթ էին հիշում։ Մարդն իր գործը, լավ թե վատ, արել ու անցել էր պատմության գիրկը։ Մեզանում նման ավանդույթ չկա։ Չես հասկանում՝ կռապաշտությո՞ւն է սա, թե մեռելներին հարություն տալու պարապ զբաղմունք։ Անցյալը չեն մոռանում, դա մերն է։ Բայց պետք է կարողանալ առաջ նայել, մտածել մեր վաղվա, մեր երկրի Ապագայի մասին։ Նոր մտածողություն է պետք, քրեաօլիգարխիկ այլանդակ համակարգը քանդելու, փոխելու նոր մեթոդներ են պետք։ Եվ այդ նորի անհրաժեշտությունը պետք է հասկանան բոլորը։ Այլապես այս Կոտրած տաշտակը հավերժ մնալու է մեր դռանը վեր ընկած:

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ