ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երկխոսությունը թուլացնում է շարժումը»

«Երկխոսությունը թուլացնում է շարժումը»
26.03.2013 | 17:31

irates.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությանը, և ինչ արդյունք կարող է այն տալ:
«Ինձ համար անհասկանալի է նամակագրությունը, երբ ընդամենը մի քանի մետր է բաժանում Ազատության հրապարակը Բաղրամյան պողոտայից»,- մեր հարցին այսպես արձագանքեց Լյովա Եղիազարյանը: Որպես ՀԱԿ նախկին անդամ` Լյովա Եղիազարյանը հիշեցրեց, թե ինչպես իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսությունը ժամանակի ընթացքում հանգեցրեց շարժման պառակտմանը: Նա կարծիք հայտնեց, որ Րաֆֆիի այդ քայլերը այս դեպքում ևս կարող են հանգեցնել շարժման թուլացմանը, նաև հիշեցրեց, որ «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկել է ԱԺ ընդդիմադիր ուժերին վայր դնել մանդատները, ինչն էլ կարող է նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Լյովա Եղիազարյանը նշեց նաև, որ, քանի դեռ վիճարկվում են ՀՀ նախագահի ընտրությունները, չպետք է մտածել Երևանի ավագանու ընտրությունների մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ