ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հիմա Տարոն Մարգարյանն ընդամենը մի քանի ժամ է քնում»

«Հիմա Տարոն Մարգարյանն ընդամենը մի քանի ժամ է քնում»
26.03.2013 | 17:22

«Մարդու ուղեղը լավ չի աշխատում հացադուլի վիճակում: Լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Վերջինիս փոխանցմամբ` նախագահը կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից երկխոսության վերջին առաջարկները և վստահեցրեց, որ «Ժառանգության» առաջնորդին կտրվեն վերահսկողական մեխանիզմներ. թե որոնք կտրվեն, դեռ անհայտ է: «Այն պաշտոնները, որոնք պահանջել է Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանք նախագահի վերահսկողության տակ են: Բայց Րաֆֆին ուզում է վերցնել նախագահի լծակները»,-նկատեց Զոհրաբյանը: Նրա համոզմամբ` այդ առաջարկներով Րաֆֆին լեգիտիմացրեց նախագահին, դա նորմալ է, բայց դա պետք է լիներ ընտրության հաջորդ օրը:
Ռազմիկ Զոհրանյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը որպես նախագահ երդում կտա միայն իր դիակի վրայով, սատանայական երևույթի դրսևորում է: «Պետք չէ, որ դիակ լինի: Քաղաքականության մեջ նման բան չպետք է լինի: Եթե խնդիրը պետությանն է վերաբերվում, ապա պետք է ընդառաջ գնալ: Կարևորը մեր պետության կայունությունն է: Ցավում եմ, որ սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով`«այնպես պետք է անենք, որ մարդիկ չփախչեն Հայաստանից»: Նա չի ժխտում, որ կա ստվեր, կոռուպցիա, ինչի վերացման համար պետք է համագործակցել ընդդիմության հետ: «Մենք լիարժեք չենք կարողանում պայքարել կոռուպցիայի և ստվերի դեմ, դրա համար էլ ասում ենք` համագործակցել ընդդիմության հետ»,-նշեց Զոհրաբյանը:
Բանախոսի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրությունները թեժ են լինելու: «Պայքարը գնալու է ի տես ժողովրդի: Տարոն Մարգարյանի գործունեությունը բոլորին հայտնի է: Ըստ հարցումների` նա առաջին տեղում է: Տարոն Մարգարյանն այդքան էլ քաղաքականացված չէ, նա ապրում է զուտ խնդիրներով: Հիմա նա ընդամենը մի քանի ժամ է քնում»,-մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ