ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վ. Չախալյանը պատասխանել է Միխեիլ Սաակաշվիլիի հնչեցրած մեղադրանքներին

Վ. Չախալյանը պատասխանել է Միխեիլ Սաակաշվիլիի հնչեցրած մեղադրանքներին
25.03.2013 | 17:54

«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:
Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ և օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու և դրա դեմ ջավախահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:
Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին և արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում ևս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունք՝ դրանք օգնեցին սևեռել ջավախահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:
Իմ ազատ արձակումը, այո, վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, բայց այն նաև մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով և միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապես, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչմամբ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում իմ խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ խնդրի բարձրացմամբ և այլն:
Ինչպես և Սաակաշվիլու կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ այս հայտարարությունը ևս իմ փաստաբանների կողմից որպես լրացուցիչ ապացույց ուղարկվելու է Մարդու իրավունքերի եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը»:

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ