ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Չորս տարի առաջ ինչո՞ւ չէին զարմանում»

«Չորս տարի առաջ ինչո՞ւ չէին զարմանում»
25.03.2013 | 17:45

irates.am-ը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքվեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի նշանակումն այն դեպքում, երբ նա տարիներ առաջ Վրաստանում մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել այդ երկրից:
«Այդ մեղադրանքի պտուղները մերկապարանոց են և անհիմն, որովհետև Իվան Վոլինկինը մինչև դեսպան նշանակվելը աշխատել է շատ պատասխանատու պաշտոնում` ՌԴ արտգործնախարարության կենտրոնական ապարատում, անմիջապես Սերգեյ Լավրովի ուղղորդմամբ: Իսկ Սերգեյ Լավրովը նրա աշխատանքը շատ բարձր է գնահատել»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Իվան Վոլինկինը մեղադրվել է լրտեսության մեջ` Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց. «Ո՞վ է մեղադրել: Մեղադրել է Միխեիլ Սաակաշվիլին, ով լրտեսության մեջ է մեղադրել նաև Վահագն Չախալյանին: Միխեիլ Սաակաշվիլին էքսցենտրիկ մի անձնավորություն է և ունի ոչ ադեկվատ մոտեցումներ»,- հավելեց քաղաքագետը, Սաակաշվիլուն անվանելով իր ժողովրդի կողմից մերժված քաղաքական գործիչ, իսկ նրա գնահատականները` անհիմն:
Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց նաև, որ Իվան Վոլինկինն աշխատել է ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ, եղել է նրա տեղակալը, իսկ դա ցույց է տալիս , որ հայ-ռուսական հարաբերություններում պահպանվելու է գործունեության շարունակականությունը: Քաղաքագետը կարծում է, որ նույն ձևով կարելի էր զարմանք արտահայտել չորս տարի առաջ, երբ Վ. Կովալենկոն նշանակվեց ՀՀ-ում ՌԴ դեսպան, քանի որ մինչ այդ էլ նա է եղել Վրաստանում ՌԴ դեսպանը, իսկ այդ ընթացքում խզվել էին Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ