ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչի՞ն եք «դեմ» կամ «ձեռնպահ»

Ինչի՞ն եք «դեմ» կամ «ձեռնպահ»
20.03.2013 | 15:37

Այսօր ԱԺ-ն 66 կողմ ձայնով ընդունեց ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ նիստում տեղի է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Հետաքրքիր էր, որ այս որոշմանը ԲՀԿ-ն «ձեռնպահ» քվեարկեց, իսկ 6 պատգամավոր էլ` «դեմ»: Սակայն ձեռնպահ ԲՀԿ-ից երկուսը դեմ էին` Մելիք Մանուկյանը և Տիգրան Ստեփանյանը, վեցից չորսն էլ ընդդիմադիրներն էին` Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբիկ Հակոբյան և Թևան Պողոսյան: Եթե ընդդիմադիրների «դեմը» հասկանալի է, ապա այլընտրանք կոչվող ուժի «ձեռնպահը»` խիստ անհասկանալի: Պարզ չէ` մարզահամերգային համալիրի դահլիճի նիստի՞ն են «ձեռնպահ», թե՞ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային: ՈՒշագրավ է, որ ԲՀԿ-ի երկու դեմ պատգամավորները գործարար աշխարհի ներկայացուցիչներ են: Այ, սրա համար է, որ հասարակությանն անհասկանալի է գործարարների ներկայությունը ԱԺ-ում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ