ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Գաղտնիքս

Գաղտնիքս
08.07.2024 | 00:22

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 8

Դու առաջնորդվում ես շարունակ:

Հիշիր, որ ասացի.

«Պետք է առաջնորդեմ քեզ Իմ Հայացքով»:

Իսկ Իմ աչքը մի հաստատ նպատակ է հետապնդում` կատարումն Իմ կամքի:

Առաջնորդվել Իմ կողմից, նշանակում է` քո բոլոր ցանկություները պարզորեն նույնացնել Իմ կամքի ու Իմ պահանջների հետ. այնպես, որ Իմ կամքը քո կամքը դառնա: Այդ ժամանակ է, որ դու իրապես կառաջնորդվես Իմ կամքով:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ