12.09.2024|
15:02
Վաղուց չեմ հետևում ազգային ժողով կոչված քաղաքական կրկեսում կատարվողին։ Մամուլում նայելով, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում հետևում երեսփոխան Լուլուի՝ Լուսինե Բադալյանի առաջադրած «լրջագույն հարցի»՝ կանանց շրթունքներն անվտանգ կերպով ավելացնելու, բոտոքսի խնդրի քննարկմանը, նորից համոզվեցի, որ ԱԺ-ն դարձել է Հայաստանի քաղաքական կառավարման սայլի 5-րդ անիվը: Խորհրդարանում Հայաստանի համար ոչ մի կարևոր հարց չի լուծվում, միայն շոու են անում։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այնքան քաղաքավարի ձևով հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, կարծես ինքը չէր վերջերս նույն Փաշինյանին վատ տոնով «կառավարության գլուխ» կոչել։ Հերիք էր՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հանդեպ հրապարակային ձևով ռևերանս անի, որ փոխվի խորհրդարանական ընդդիմության վերաբերմունքը ՔՊ-ական իշխանության հանդեպ։