Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ասացին` արեցին

Ասացին` արեցին
15.09.2024 | 07:42

Ավինյան Տիգրանը շրջանառությունից հանեց 10, 20, 50 դրամանոցները, ինչպես նաև 1000 դրամից ավելի արժեք ունեցող թղթադրամները:

ՈՒրեմն, մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարան-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի տոմսերն այլևս չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը:

Արդեն այսօր QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը մասնակի գործում է Telcell ապարատների միջոցով: Սակայն վերջիններս չեն ընդունում 10, 20, 50 դրամանոց մետաղադրամները, իսկ 1000-ից ավելի արժեք ունեցող թղթադրամներից մանրը չեն վերադարձնում:

Այժմ, պատկերացրեք, որ Դուք ունեք 2000 դրամ արժողությամբ թվով մեկ թղթադրամ, ցանկանում եք երթևեկել մետրոյով և փորձում եք ընդամենը մեկ տոմս գնել: Տոմսի արժեքը 100 դրամ է: Telcell-ի ապարատը կվերցնի 2000-ոց թղթադրամը և ձեզ կվերադարձնի 900 դրամ: Ըստ Telcell-ի աշխատակցի, մնացած 1000 դրամը դուք պետք է հետ ստանաք այցելելով Telcell-ի գրասենյակ: Եվ, այդպես 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000-ոց թղթադրամների պարագայում:

Այս խայտառակությունից պարզ չէ, թե ազգաբնակչությունն ինչ է անելու 10, 20, 50 դրամանոցների հետ, որտեղ է Telcell-ի գրասենյակը և ազգաբնակիչներից քանիսն են պատրաստ մետրոյից օգտվելուց հետո գնալ Telcell-ի գրասենյակ մանրի հետևից:

Փաստորեն, ժետոններով վճարման տարբերակը փոխարինելով QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակով, «Երևանի քաղաքապետարան-Telcell» դաշինքը շրջանառությունից հանեց 10, 20, 50 դրամանոցները և մանրը հետ ստանալու լրացուցիչ ծանրագույն բեռը դրեց բնակիչների ուսերին:

Ասացին` արեցին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3530

Մեկնաբանություններ