- Սպասի հլը:
- Ասա, բայց արագ:
- Էդ ու՞ր ես գնում էդպես ափալ-թափալ:
- Ամուլսարի միտինգը սկսել ա: Գնամ հասնեմ:
- Բա էդ փալասի վրա խի՞ ես գրել «Լենին-Պարտիա-Գարբաչով»:
- Ես չեմ գրել, էս հորիցս ա մնացել:
- Լավ, բա խի՞ ես վերցրել:
- Դե, հորիցս մենակ էս ա մնացել: Համ էլ՝ ով ա կարդացողը: Հիմա սկի Րաֆֆու «Սամվելը» չեն կարդում:
- Սպասի հլը:
- Ասա, ուշացա:
- Մի՛ գնա:
- Խի՞:
- Քեզ շշկռացնում են:
- Էդ ո՞նց:
- Հլը հիշի՝ էն կոկորդիլոսների մասին վերջին անգամ ե՞րբ ես լսել:
- Չեմ հիշում:
- Տեսնու՞մ ես, ես էլ չեմ հիշում: ՈՒ էլ ո՛չ ոք չի հիշում:
- Հետո՞:
- Մի հատ ուղեղդ շարժի. էս ամեն ինչը արվում ա, որ կոկորդիլոսներին մոռանանք:
- Չհամոզեցիր, ես գնացի:
- Սպասի, Պողոս:
- Ես Պողոսը չեմ, ես Պողիկտոսն եմ:
- Տեսնու՞մ ես, արդեն ինձ էլ են շշկռացրել:
26 օգոստոսի, 2019 թ.
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
y