Լուսանկարում թիֆլիսահայ գործարար Նշան Թաթիկյանի արտադրած «ԵՄԵՆ» սուրճի մետաղյա տուփն է։
Ընկերությունը հիմնադրվել էր 1890 թվականին։
Սուրճի արտադրության և օգտագործման մեջ նկատելի է հայկական հետքը, հատկապես եվրոպական որոշ մայրաքաղաքներում հայերի կողմից առաջին սրճարանների բացման ու սուրճ խմելու արարողության տարածման տեսքով։
Փարիզում, Վիեննայում, Պրագայում և եվրոպական այլ քաղաքներում առաջին սրճարանների գործարկումը կապված է հենց հայերի հետ:
Սրճարանների մշակույթը մշտապես ուղեկցել է հատկապես Օսմանյան կայսրությունից այլ երկրներում հաստատված հայերին։
Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Հ.Գ.
Աղբյուր` Hayk Demoyan-ի «Հայ Գործարար Կյանքի պատմության Պատկերագիրք»