Ասում էին` երջանկահիշատակ Սպարապետը 90-ականների սկզբին ուխտել էր սափրվել այն օրը, երբ Արցախը «կադաստրի վկայականով» կվերամիավորվեր Մայր Հայրենիքին: Լույս իջնի նրա շիրմին, բախտ չունեցավ ուխտը կատարելու:
Տեսնես, սա 2018-ից ինչու՞ չսափրվեց:
Երևի ուխտել է սափրվել այն օրը, երբ Արցախն ու Հայաստանը «կադաստրի վկայականով» կմտցնի ադրբեջանաթուրքական տիրապետության տակ:
Արցախի «վկայականը» վաղուց արդեն «կարդաշ Իլհամի» սեղանին է, մնում է Հայաստանի «վկայականն» էլ բարով-խերով հասցնի «Ռեջեփ Թայիփ բաբայի» սեղանին ու նոր միայն հանգիստ շունչ քաշելով անցնի ուխտը կատարելուն:
Հայ ժողովուրդը դատապարտված է սրան վաղաժամ, «բռնի, ոչ թավշյա» մեթոդով սափրելու՝ զրկելով ուխտն ի կատար ածելու հնարավորությունից... ուղիղ եթերում, համաժողովրդական հանդիսատեսության պայմաններում:
Սափրելն էլ ստիպի կատարել «եվրոպական трасса» դուրս գալ տենչացող բաբաջա-խզմալա-սարգսա-շիրինական խմբակին:
Սրան «սափրելուն» այլընտրանք չկա, այլընտրանքը երաշխավորված թուրքահպատակությունն է… «Ժողովրդական գաղափարախոսությամբ» շաղախված:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ