Սկսվեց էլի։ Բա թե՝ ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանում ատոմակայան կառուցել։ Խաբվելու նկատմամբ զարմանալի «իմունիտետ» է ձեռք բերել էս մեր հասարակությունը։ Բավական է վարունգի ծերը ինչ-որ տեղից ցույց տան, աղը վերցնում վազում են հատևից։
1992-ին էնէրգետիկայի նախարար ունեինք, ասում էր՝ փակեք սովետական ատոմակայանը, «Սիմենս»-ը նոր ատոմակայան է խոստացել կառուցի։ Արդյունքում ունեցանք խավարի երկու տարիներ, իսկ վերջում նորից ընկանք ռուսների ոտքերը, թե՝ եկեք վերաբացեք ատոմակայանը։
Գարեգին Պետրոսյան