Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արժանի է, ի՛նքն է վաստակել

Արժանի է, ի՛նքն է վաստակել
16.05.2024 | 21:27

Դիտելով հայաստանյան լուրերը՝ հստակ է դառնում մեկ բան, Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին է ընկնում հազար միլիցա:
Սա է նիկոլյան Երևանը:
Ո՛չ ամոթ, ո՛չ աբուռ...
Եվ տատս այստեղ հաստատ կասեր. քե մատաղ, ինչքան մեր բերանը գդալ է մտել, էդքան դրա բերանը իշի ...
Ներոնի պես տականքը, զգալով իր վերջը, դաշույնը դրեց վզին, բայց ձեռքը դողում էր՝ չկարաց, իր ծառաները սեղմեցին կոկորդին, դաշույնը խրեցին բուկը:
Քեզ նման բան ցանկացող չկա:
Քե՛զ, քե մատաղ, ամբողջ հայ ժողովրդով ցանկանում ենք երկու հարյուր տարվա կյանք, փողոցներում հաց մուրաս, ամեն անցնող ուղիղ երկու հարյուր տարի թքի ու խնչի վրադ:
Էդքան զարհուրելի ատելություն, թույն ու գարշանք բորբոքեցիր ինքդ քո դեմ:
Վաստակեցի՛ր էդ երկու հարյուր տարվա թուքն ու խլինքը:

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ