Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Այսպես անլուրջ էլ երկիր է «ղեկավարում»

Այսպես անլուրջ էլ երկիր է «ղեկավարում»
14.05.2024 | 19:34

Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հայտարարել է ՝ ցանկանում եմ, որ Հայաստանը այս տարի Եվրամիության անդամ դառնա։

Ես էլ ցանկանում եմ այս տարի «Ֆորբս» ամսագրի աշխարհի սուպերհարուստների ցանկի անդամ դառնալ։

Այսպես անլուրջ, անպատասխանատու, միանձնյա կերպով Հայաստան է ղեկավարում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ