նիկոլաֆեյքերի (նաև՝ չֆեյքերի) նոր խմբաքանակ է լՔցվել «Ֆեյսբուք»:
Հիմնական գծերը.
1. պատկերավոր ասած՝ 5 րոպե առաջ բացված «պրոֆիլներ»,
2. առանց դեմքի նկարի, կամ լղոզված նկարով, կամ չնույնականացվող նկարով պրոֆիլներ, կան տարբերակներ՝ նեռուհու՝ աննայի, նկարներով, բայց դա էական չի:
3. միանգամից վրա են տալիս հայհոյանքներով, վիրավորանքներով, պիտակավորումներով,
4. եթե ունեն տեսանելի գրառումներ, ապա հիմնականում կամ «Աստվածային թեմաներ», կամ՝ իշխանական քարոզչության նյութեր կամ անկապ-ցանցառ բաներ: Էն տատիկ-թոռնիկ պրոֆիլները ոնց որ երկրորդ պլան են անցել:
5. դրանց զուգարանակոնքային բառամթերքը հիմնականում կրկնվող է, կայուն ֆրազներ են՝ «պուտնին ծախված», «փողով գրող», «ռսի շուն» ու նման բաներ:
Ի՞նչ անել դրանց հետ:
ա) |Շան տեղ չդնել:
բ) Բլոկել:
գ) Եթե հավես ունեք, կարող եք նախքան բլոկելը ՖԲ-ին բողոք հղել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Հա՛, ու անուղղղելիիիի՜ անգրագետ են, ինչը բնութագրական է, ի դեպ: