Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

«Ի՞նչ արեցիր, երբ այրում էին մարգարեին»

«Ի՞նչ արեցիր, երբ այրում էին մարգարեին»
03.05.2024 | 12:06

Այս լուսանկարը տեսնելիս՝ մի հին սուֆիական ասացվածք հիշեցի։

Երբ ուզում են այրել մարգարե Իբրահիմին, մի փոքրիկ մրջյուն, բերանով ջուր հավաքելով, սկսում է վազել, տանել, որ գցի կրակի վրա՝ հանգցնելու նպատակով:

Ագռավը հարցնում է մրջյունին․

-Հույս ունես հանգցնե՞լ այս հսկա բոցը քո փոքրիկ ջրով:

Մրջյունը պատասխանում է․

- Ոչ, ես հույս չունեմ, որ կարող եմ հանգցնել այս հսկա կրակը, բայց հուսով եմ, որ երբ Աստված մի օր հարցնի ինձ. «Ի՞նչ արեցիր, երբ այրում էին մարգարեին», այս արարքը կլինի իմ արդարացումը նրա առջև: Ես կասեմ նրան. «Տե՛ր իմ, ես ամեն ինչ արեցի, որպեսզի պաշտպանեմ Ճշմարտությունը և ցույց տամ ուրիշներին, թե ում կամ ինչի կողմից եմ ես, և թե ում շարքերին եմ ես պատկանում»:

Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի՝ արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, Հայկակա՛ն ճշմարտությունը։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ