Առավոտյան կանուխ ՀՀ ոստիկանությունը Կիրանց գյուղի տարածքից բերման է ենթարկել 31 բնակչի, որոնք փորձում են պաշտպանել իրենց գյուղը՝ թշնամուն հանձնելուց:
Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով առերևույթ «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն, նրա ձեռքից իր տունը, հողն ու արժանապատվությունը խլելու և թշնամուն հանձնելու համար, անունն էլ փորձում է դնել «սահմանագծում և սահմանազատում»:
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ՝ ամեն անգամ մի բարեհունչ, քաղաքականապես կոռեկտ անուն կգտնեն մեզնից խլելու այն, ինչ արյուն-քրտինով ենք նվաճել, դժվարությամբ պահել-փայփայել, բայց հիմա իրենք հանել են աճուրդի, ու մեր ազգի արյան հաշվին փող են սարքում:
Իրենց «բարեկիրթ գործընկերն» էլ արդեն հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» ու «պատմական արդարության վերականգնման» մասին, ուստի խոսքերս վերացական մի ընկալեք՝ այս կռիվն այլևս ոչ մեկիս չի շրջանցելու:
Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ