Ես ֆիզիկոս չեմ, տիեզերական մարմինների հետ սեղան չեմ նստել, բարդ հաշվարկներ չեմ արել, բայց ինձ միշտ մի բան է զարմացրել՝ ո՞նց է պատահել, որ լուսինը երկրից գտնվում է նենց հեռավորության վրա, որ արևի խավարման ժամանակ ճիշտ արևի չափի է դառնում մեզ համար ու միլիմետրի ճշգրտությամբ փակում է արևը։ Էդ ո՞վ է տենց հաշվել։
Միգուցե էդ հաշվողը մեզ բա՞ն է ուզեցել հասկացնի։ Միգուցե ուզեցել է ասի, որ լույսից հարյուրավոր անգամ փոքր ինչ-որ չնչին մասնիկ կարող է մի պահ հայտնվի լույսի դեմ ու խավարեցնի մեր շրջապատը, բայց պետք չի խուճապի մատնվել, լույսն էլի բացվելու է։ Ո՜վ գիտի։
Հենրիկ Պիպոյան