Մի քանի շաբաթ Հայաստանի իշխանությունների «դառմայեդ փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները» Հայաստանի հանրության շրջանում բրյուսելյան հանդիպման նկատմամբ չարդարացված սպասելիքներ ձևավորեցին, որը հայ ժողովրդի նկատմամբ իսկական դավադրություն է, որովհետև, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման շուրջ ձևավորված հանրային սպասելիքները չեն արդարանալու, ինչը բերելու է Հայաստանում նոր հիասթափություն: Եթե այսօր հասարակության մեջ հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ, ապա վաղը նույնը ու դեռ ավելի բացասական երանգներով լինելու է Արևմուտքի նկատմամբ։
Ատել բոլորին, չվստահել բոլորին, նշանակում է կորցնել հույսը ապագայի նկատմամբ և պարփակվել ու մեկուսանալ աշխարհից (եթե, իհարկե, թույլ տան):
Արա Պողոսյան