Մեր հիմնական խնդիրը Հայաստանի ապիկար, կոռումպացված, ստախոս, իզմեր չունեցող իշխանությունն է, չկայացած, դրսից հրահանգներ ստացող ընդդիմությունը, գրանտներ ուտող, սեմինարներ անող քաղաքացիական սեկտոր կոչվածը։ Պետությունը միայնակ իբր կառավարում է Նիկոլ Փաշինյանը, ով շատ հեռու է այդ գործից, քաղաքական,աշխարհայացք ու գիտելիքներ չունի, պետությունը շփոթում է իր ընտանեկան թերթի հետ։ Պատերազմը մրցման պես բան է, դրանում հաղթում է նա, ով լավ է նախապատրաստվել։ Վեց տարում 5 միլիարդ դոլար վարկ վերցրած, այն և պետբյուջեի փողերը մսխսծ ՔՊ-ն չի կարող Հայաստանը հաղթանակի հասցնել։ Հայաստանը դիմակայել ու հաղթել կարող է միայն ադեկվատ իշխանություն ունենալու դեպքում։
Ոսկան Սարգսյան