ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը դեֆակտո հանդես է գալիս որպես Ադրբեջանի ազգային շահերի ներկայացուցիչ Հայաստանում։ Եթե մինչ 2020 թվականի պատերազմը նա ամեն կերպ թաքցնում էր իր գործունեությունը, շահարկելով փաստերն ու հայրենասիրական պոպուլիզմը, ապա այժմ իր դիվերսիոն գործունեությունը բացահայտ է իրականացնում Հայաստանի դեմ։
2022 թվականի հոկտեմբերին Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրամադրեց «օրինական հնարավորություն»՝ 2023 թվականի սեպտեմբերին հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն օկուպացնելու։ Հիմա Փաշինյանը պատերազմով վախեցնում է Հայաստանի հյուսիսարևմտյան շրջանների բնակիչներին՝ սպառնալով, որ եթե նրանք միջամտեն Տավուշի մարզում, այսպես կոչված, «անկլավների» Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործընթացին, ապա ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա։
Ինչու՞ է սա վտանգավոր: Եթե, այսպես կոչված, «անկլավները» փոխանցվեն Ադրբեջանին, ադրբեջանական զորքերը Հայաստանի ներսում վերահսկողություն կհաստատեն ռազմավարական բարձունքների և ենթակառուցվածքային օբյեկտների, հատկապես՝ դեպի Վրաստան տանող ճանապարհների նկատմամբ, ինչը վտանգ է ներկայացնում հայկական պետության անվտանգության և տեղի բնակչության խաղաղ կյանքի համար։
Իրականում էական չէ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ թշնամու գործակալ, նա պետք է անհապաղ պաշտոնանկ արվի բոլոր հնարավոր միջոցներով։ Նա լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։
Հ.Գ. 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց. «Եթե խորհրդարանական խմբակցություններն ինձ չընտրեն վարչապետ, ապա Հայաստանն այլ վարչապետ չի ունենա»։ Ներկայիս իրողություններում այս արտահայտությունը նոր գույներ է ստացել. «Կա՛մ Փաշինյանին կուղարկենք հրաժարականի, կա՛մ Փաշինյանը Հայաստանին «պատմական հրաժարականի» կուղարկի»։
Անդրանիկ Հովհաննիսյան