Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է.
«Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:
Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս և կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ:
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ինչու՞ ես արգելում որևէ ԲՈՒՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելու ենթակա մի ժանտախտի հետ:
Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ