Մոտ մեկ տարի առաջ միջազգային ֆորումներից մեկի հետնաբեմում շփվում էի խորհրդատվական ընկերության ղեկավար մի իտալացու հետ: Մոտավորապես իմ տարիքի էր, աշխարհով մեկ շրջագայող ու տարբեր տարածաշրջաններում բիզնես անող, միջազգային քաղաքական կոնյունկտուրան լավ ընկալող: Քննարկման ժամանակ եկանք-հասանք Հայաստան:
Ասում է.
- Դե, ձեզ մոտ էլ լուրջ փոփոխություններ եղան, չնայած, հեռանկար չեմ տեսնում:
- Ինչու՞,- հարցնում եմ:
- Միևնույն է, ձեզ չեն թողնելու զարգանաք:
- Բա ձերոնք եվրոպական արժեքներ են խոստանում, ռեֆորմներ...
- Եվրոպական արժեքնե՞ր,- սկսեց ժպտալ:- Իսկ ո՞վ ասաց, որ դրանք կան: Համամարդկային արժեքները բերել-վերագրել են իրենց, իբրև նոր բան են հորինել: Իմացիր, որ Եվրոպայում ոչ ոք չի խոսում եվրոպական արժեքների մասին: Եթե ուզում ես, խոսենք իտալական արժեքներից:
Ինչ խոսք, դա շատ ավելի հետաքրքիր թեմա էր:
Վահե Դավթյան