Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո, Ալիևը պետք է շշմեր ու անկեղծանար, ասելով, որ երբեք չէր մտածի, որ Արցախը (серая зона) ամենամիլիտարիզացված տարածքն է աշխարհում:
Առ այսօր, Ստեփանակերտ քաղաքի ու մի շարք բնակավայրերի, անգամ մանկապարտեզներից ու բժշկական կենտրոններից, ամենօրյա ռեժիմով հայտանաբերվում են անթիվ ու անհամար զենք ու զինամթերք:
Այսօրվա իր ելույթում Ալիևը նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ առգրավված ռազմական տեխնիկայի ու սպառազինության արժեքը կազմում է մոտ 5 մլրդ դոլար, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական օպերցիայի» ժամանակ՝ մոտ 1 մլրդ դոլար։
Վերջինս չթաքցնելով զարմանքը, ասում է.
«Հարցն այն է, թե որտեղի՞ց Հայաստանին այսքան գումարը, որտեղի՞ց է այդ գումարը հայթայլել. ակնհայտ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, իրենց տրվել է անվճար»։
Դե, Ալիևը նման բաների վրա է զարմանում:
Բա մենք ինչերի վրա ու ինչքա՜ն պետք է զարմանանք:
Չթվարկեմ:
(Ժամանակին սպառազինության ու զինտեխնիկայի կորստի թվերը ներկայացրել եմ):
Բայց առաջին բանը, որ գալիս է մտքիս այն է, որ ասում էին՝ զենք չենք ունեցել կռվելու համար և ժամանակին զինված ուժերի արսենալը չի համալրվել:
Առավել ևս հիմա՝ վերջնականապես փարատվեց այն միֆը, որ բանակը զինված չի եղել:
Այնպես որ, այս ամենից հետո պարզ է, որ Ալիևը պետք է նաև ասեր, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղությանն այժմ ավելի մոտ է, քան երբևէ»:
Իհարկե կասի, մանավանդ, երբ երեկվա դրությամբ ՀՀ վարչապետ կոչեցյալը վերստին հաստատեց, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, որ պատրաստ է գյուղ ու «անկլավ» հանձնել, ՀՀ մակետը պետք է ցույց տա՝ ասելով, թե այս սահմաններից դուրս որևէ հավակնություն չպետք է ունենանք, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որ պատրաստվում է փոխել այն, իսկ նոր Սահմանադրության հայեցակարգն էլ արդեն իսկ պատրաստ է:
Իհարկե այս ամենն Ալիևի սրտով է:
Մնացածն էլ՝ հետո կստանա:
Մանավանդ, երբ նրա պահանջներին զուգահեռ՝ Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ՝ թյուրքական պետությունների կազմակերպության նախագահ Բինալի Յըլդըրըմն էլ իր հերթին այսօրվա ուղերձում ներկայացրեց թուրքական պահանջը՝ ասելով, որ «Զանգազուրի միջանցքը պետք է բացել, Աղրին լեռն էլ (Արարատը) պետք է հանել Հայաստանի զինանշանից:
Այս միջանցքը կարևոր է թյուրքական պետությունների համար և այն պետք է կյանքի կոչվի: 21-րդ դարը պետք է լինի թուրքերի դարը»:
Պարզվում է՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ էլ Սերդար Քըլըչն է հանդես եկել «էքստրավագանտ» առաջարկով:
Վերջինս ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ:
Այսպիսով, այս պահին հնչում է միանգամից երեք պահանջ՝ Տավուշից անկլավների ու գյուղերի հանձնում, ադրբեջանցի գաղթականների վերադարձի ապահովում «Արևմտյան Ադրբեջան» և Սյունիքով միջանցքի տրամադրում:
Ինչպես Հայաստանի ներկայացուցիչներն են ասում՝ «մշտական կապի» ժամանակ նաև սրանց շուրջ է ընթանում բանակցություններն Էրդողանի հետ:
Ինչևէ, պատկերը տխուր է:
Արհավարիքների շեմին ենք:
Այս պահին՝ Ալիև-Փաշինյան իրար փոխլրացնող, «պասերով» քաղաքականության ականատեսն ենք:
Միաժամանակ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը նախապատրաստում են միակողմանի տարածքային զիջումների:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ