Մի կողմից լավ է, որ խաղաղ հավաքների մասնակիցներին դեպի սահման «ճամփող» հայտնի դեմքերը նույն ջանասիրությամբ այդպիսի կոչ չեն ուղղում վերջին շրջանում աննախադեպ աճող բացահայտ հաշվեհարդարների, մահաբեր անտրամաբանական ճանապարհային վթարների և այլ նմանաբնույթ արարքների ծայրահեղ ցինիկ «հերոսներին»: Իսկապես, այս տեսակը անելիք չունի հայրենիքը պաշտպանելու սրբազան գործում, իրենցը՝ առիթից օգտվելով, սեփական հայրենակիցների կյանքը դժոխքի վերածելն է՝ մինչև կգա հատուցման պահը:
Բայց վարժահավաքի «մատերիալ» փնտրող հայտնի դեմքերին այս ամենը պետք է խիստ անհանգստացնի. թող իրենց չթվա, թե այս ամենը իրենց չի վերաբերում, որովհետև արտաքուստ ուղղված չէ իշխանությանը: Իրականում հենց այս երևույթն է կազմաքանդում իշխանության հենասյուները:
Գևորգ Դանիելյան