«Ռուսաստանն իր գործնական քայլերում հաշվի կառնի հայկական իշխանությունների հայտարարությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այսպիսով հնարավոր բարձր մակարդակով և հնարավորինս դիվանագիտական փաթեթավորմամբ Մոսկվայից հասկացրել են, որ Հայաստանի իշխանությունները կարող են հանգիստ լեզվին տալ, իսկ գործնականում Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն է հարմար:
Խաղաղության խաչմերուկից «Եվրոպական տուպիկ» ընթացք վերցրած Նիկոլը պետք է նկատի ունենա, որ Եվրոպայի դուռը թակողների խցանումը հասնում է 10 բալի. Ալբանիայից մինչև ՈՒկրաինա հերթ են կանգնել, բայց դուռը բացող չկա:
Փոխարենը ռուսական արջը հերթի մեջ գտնվողներին գործնականում «պատժելու» կուրս է որդեգրել, որի դեմ գործուն միջոց պարզապես չկա: Եվ այս պարագայում միայն կատարյալ ապուշը կամ ակնհայտ դավաճանը կարող է Հայաստանն ուղղորդել դեպի Մոսկվայի ցասման դաշտ:
Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ