ԵՄ-ը հայտարարեց, որ ռեգիոնի իր գործընկեր-կուրատորը Թուրքիան է, այսինքն, Հայաստանը իր ներկան ու ապագան ճշգրտելու է հենց Թուրքիայի հետ:
Թուրքիան ասում է՝ ՀՀ-ն պետք է բոլոր պահանջներն ու նախապայմանները, որոնք ներկայացնում է Ադրբեջանը, բավարարի, հակառակ դեպքում որևէ կապ չի լինի, ավելին՝ կպատժենք:
ՀՀ-ն ասում է՝ մենք ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությւոններից ավելին էինք սպասում, փորձելու ենք վեկտոր փոխել, որ մեր անվտանգությունը ավելանա, և դա անելու ենք ԵՄ-ի հետ, այսինքն, փաստորեն՝ Թուրքիայի և իբր Ֆրանսիայի հետ:
ՌԴ-ն ասում է՝ ՀՀ-ի պահվածքը, ցավոք, մեզ համար բարիդրացիական չէ, իսկ դա գլոբալ աշխարհի ներկա փուլում, երբ բոլորը ՌԴ-ի դեմ են ու չեն կարողանում ՌԴ-ի վրա, ենթադրում է նրանց կողմից ռեակցիա մեր մասով:
Իրենք դա մեզ զգուշացնում էին, ամենաբաց տեքստերով՝ մի դաշնակցեք մեր թշնամիների հետ մեր դեմ:
Իսկ ՀՀ քաղաքացին գործողություն է ուզում, քայլ, ադեկվատ, առանց պաթոս ու պոնտեր:
Իսկ ՀՀ քաղաքացին ճիշտ է, ու չփորձեք նրան որևէ բանում մեղադրել:
Ի դեպ, բոլոր մեծամիտներն ու ինքնասիրահարվածները էս քաղաքական պայքարում ձախողելու են, քանի որ տեղերում է լինելու կռիվը, իսկ դուք վախկոտ եք ու ՀՀ-ից առավել սիրում եք ձեզ, ձեր կոմֆորտը, մեդիաներում երևալը ու ՀՀ քրեական օրենսգիրքը: Հույս չունենաք, թե հետո պլստալու եք և փորձեք քարոզով ու տեքստերով դառնալ իրավիճակի առաջնորդ: Բեմի վրա կսատկացվեք:
Ասում են՝ պետության կորստի վրա քվե ու միավոր հավաքողների մի երկար ցուցակ կա, ցավոք:
Նոր իրականության մեջ հաղթելու են մաքուր վիճակի տերերը, չկոտրվողները, համբերատարները, ոչ ճկունները, չվախեցողները, կրակել իմացողներն ու առաջին հարված հասցնողները:
Ալեն Ղևոնդյան