Հայաստանը ԱՊՀ-ից դու՞րս է եկել:
Չէ՛:
Էլ ինչու՞ եք իշխանական ամենաբարձր մակարդակով, տխմար ռեխներդ բացած, ռուս սահմանապահ քշելու քարոզ անում:
Ռուս սահմանապահը, սովետի ժամանակ, Հայաստանով անցնող ՍՍՀՄ պետական սահմանն էր պահում:
Հիմա էլ պահում է ԱՊՀ սահմանը:
Նախ դուրս եկեք ԱՊՀ-ից, Թուրքիայի ու Իրանի հետ ճշգրտեք ձեր անտեր սահմանը, հետո ռուսի սահմանապահին քշեք:
Չնայած թուրքի հետ դեռ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքպոլի պայմանագրով ճշտած է՝ Համամլույով (Սպիտակ) է անցնում:
Հասկացեք՝ Հայաստանը ո՛չ Իրանի, և ո՛չ էլ Թուրքիայի հետ պետական սահման չունի:
Եղածը ՍՍՀՄ-ից ԱՊՀ-ին ժառանգություն մնացած սահմանն է:
Անասունությունը չի կարող այս աստիճան անսահման լինել...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ