Արևմուտքի համար իհարկե Զելենսկին հերոս է, որը կարողանում է դիմակայել Ռուսաստանին, ռուս և ուկրաինացի սլավոններին իրար կոտորել է տալիս։
Ընդ որում անգլոսաքսական և սլավոնական հակամարտությունը արդեն երեք հարյուր տարվա պատմություն ունի։
Ժամանակին այն աշխարհին տիրելու համար էր, հիմա` Չինաստանի հզորացմամբ, սոսկ աշխարհի վերաբաժանման նպատակն ունի։
Լավ, բայց մեզ համար Զելենսկին սրիկա է, ուկրաինացի ժողովրդին մահվան երախն ուղարկող, թափառական դարձնող, երկիրը ավերող։
Մեր ինչի՞ն է պետք Զելենսկին։
Ինչու՞ է գալիս։
Որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատն այստե՞ղ բացվի:
Ինչու ՞:
Լավից վատից այդ ռուսն է մեզ զենքով, զորքով օգնողը։ Մյուսները մենակ ճառեր են ասել։
Մենք ինչու՞ պիտի դեմ գնանք Ռուսաստանին։ Երևի, որ ռուսը մեզնից հրաժարվի ու թուրքը մտնի մեզ կոտորի՞:
Հարյուրից ավելի միլիոնանոց թուրք-ազերական դաշինքի դեմ թեկուզ անձնուրաց կռիվ տանք, թեկուզ հաղթենք։ Բայց մեզնից տակը բան չի մնա այլևս։
Դա՞ է ուզում այս անասունը, որ Զելենսկի է բերում։
Դավադիր դավաճանի ոտքերին, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը կվերանան։
Ինքը հաստատ արդեն ապահովել է իր ընտանիքի միլիարդները, փախչելու ու բնակվելու տեղը։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ