Արցախը ադրբեջանի կազմում տեղավորեցին:
ՏեղավորՎեցինք:
100-150 000 հայի տեղահանեցին, ստեղ-ընդեղ տեղավորեցին...
ՏեղավորՎեցինք:
5000-ից ավելի հայ Տղու հողի տակ տեղավորեցին...
ՏեղավորՎեցինք:
Հազարավորների հաշմանդամի սայլակների վրա տեղավորեցին:
ՏեղավորՎեցինք:
Զինվորներին խրճիթում տեղավորեցին ... ողջ ողջ այրվեցին ...
ՏեղավորՎեցինք:
Դիրքերը վրաններում տեղավորեցին...
ՏեղավորՎեցինք:
Թուրքերին Կապանի գլխին, Վայոց ձորի ու Վարդենիսի սարերում տեղավորեցին ... ՏեղավորՎեցինք:
Տասնյակ հայերի Բաքվի բանտերում տեղավորեցին:
ՏեղավորՎեցինք:
Հիմա, էսքանից հետո, էսքանը տեղավորելուց ու տեղավորՎելուց հետո, Հայոց պատմությունը չե՞նք տեղավորելու Հայաստանի պատմության մեջ...
Կամ թե քիփլիկ «Գոյ» թատրոնը չե՞նք տեղավորի Սունդուկյանի մեջ:
Կամ էլ թե` տարեկան 160 000 դրամով քաղաքի կենտրոնում չե՞նք տեղավորվելու:
200 հոգով մի ավտոբուսի մեջ խցկված չե՞նք տեղավորվի:
Ոնց ասում էր էս աշխարհում չ՛տեղավորված ու անգամ գլուխ դնելու տեղ չունեցող Մեկը.
«Եքա ուղտը կուլ եք տալիս, բայց փոքր մժեղը քամում եք ... կույրեր»:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ