Հայաստանի պետական պաշտոնյաներին պետական բյուջեից պարբերաբար տրվող մեծ պարգևավճարները իրականում կոռուպցիա են, սակայն՝ իշխանության կողմից օրինականացված։ ՔՊ-ական իշխանությունը 5 տարում Հայաստանի վարկային բեռը 7 միլիարդ դոլարից դարձրել է 12 միլիարդ դոլար, հիմա նոր վարկեր է վերցնում, որպեսզի ոչ արդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Իշխանությունը այդ պարգևավճարները բաժանում է, որպեսզի պետական պաշտոնյաները Արցախը հանձնած,Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնող Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ լոյալ լինեն։ Պարգևավաճարները պետք է տրվեն արտաժամյա , լրացուցիչ աշխատանքի կամ աշխատանքում մեծ հաջողությունների, նվաճումների համար, սակայն Հայաստանի պետական պաշտոնյաները ո՛չ լրացուցիչ են աշխատում, ո՛չ էլ նվաճումներ ունեն։
Ոսկան Սարգսյան