Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, սկսած Եկատերինա Մեծից մինչև Ելցին՝ իմպուլսիվ է:
Երբ Ռուսաստանը թույլ է, կծկվում է, այսինքն տարածքներ է թողնում:
Բայց երբեք չի մոռանում իր թողածը:
Եվ շատ ճիշտ էր Բիսմարկի բնութագրումը, թե հեռացած
ռուսները անպայման հետ են գալու իրենց թողածի ետևից:
Եվ ոչ մի պայմանագիր, խանգարոող հանգամանք չի կարող լինել նրանց համար, երբ արդեն որոշել են հետ գալ իրենց թողածը ստանալու նպատակով:
103 տարի առաջ, ռուսները, նաև մեր՝ հայերիս գործուն ջանքերի «շնորհիվ» տարածքներ կորցրեցին:
1921 թ. մարտի 16. Մոսկվա : Ռուս - թուրքական պայմանագիր:
Հիմա հասել է այդ պայմանագրով կորցրած տարածքների
հետևից գնալու ժամանակը:
ՆԱՏՕ -ն, Ռուսաստանի ահմաններից ոչ միայն եվրոպական, այլև կովկասյան բնագծերում պիտի հետ քաշվի:
ՈՒ միայն մեզանից է կախված, թե Թուրքիայից հետ ստանալիք իր պատմական տարածքները, Ռուսաստանը Հայաստանի՞ն, թե՞ Վրաստանին կմիավորի:
Թե՞ կստեղծի Գյումրի մայրաքաղաքով Շիրակի Դեմոկրատական բուֆերային հանրապետություն...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ