Բարոյականության անկման ու ամորալության վառ դրսևորումներից մեկը ճշմարտության իսպառ բացակայությունն է, դեպքերն ու իրադարձությունները սեփական շահերին, կուսակցական ու կորպորատիվ հետաքրքրությունների լույսի ներքո մեկնաբանելը:
2015 թվականին քաղաքաշինության նախարարը հայտարարեց` Գյումրիում ինչքան քառակուսի որ փլվել է, պետությունն այդքան արդեն կառուցել է:
Չնայած, որ պետությունը տարիներով սակավ էր փոխհատուցում գյումրեցիներին՝ իրականացնելով պետական մասշտաբի ռեկետ, միայն պետական տվյալներով հարյուրավոր ընտանիքներ այդ պահի դրությամբ դեռ գտնվում էին տնակներում:
2013 թվականին Շանթն իր մի քանի ընկերներով հայտարարեցին, որ հեղափոխություն են անում: Օրեր անց բոլորը ձերբակալվեցին, հետո՝ կալանավորվեցին:
2018 թվականին Փաշինայն Նիկոլն իրականացրեց ռադիո տան գրավումը: Այն հարցին, թե ինչու՛ իշխանությունները Փաշինյանին չձերբակալեցին, Սերժիկ Սարգսյանը պատասխանեց՝ չէինք ուզում վիճակը լարել, ավելի շատ մարդ փողոց դուրս կգար:
Հետո պիտի պարզվեր, որ ռադիոտունը գրավողները եղել են ԱԱԾ գործակալներ, իսկ Միքայել Մինասյանն ինձ հետ ունեցած պայմանավորվածության համաձայն պիտի խոստովաներ, որ տարիներ շարունակ ինքն է ֆինանսավորել գործակալների պարագլխին:
Ո՞վ պիտի տար՝ Ջաբրայիլից զորքերի հետ քաշման հրամանը, երբ օրվա իշխանություններն ու ընդդիմությունն իրար հերթ չտալով գոռում էին, որ հող հանձնողին կհանձնեն հողին:
Ինչու՞ պատերազմը սկսվեց Աշոտ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի զավակների զորացրումից հետո, ինչու՞ Իլհամ Ալիևը ոչ մի հայտարարություն չարեց, որը կդատապարտեր վարչապետի որդու՝ Արցախում ծառայության անցնելը:
Այս հանցագործությունները, այլանդակությունները , աղետը ժողովրդի գլխին բերել են հայկական կուսակցապետերը, դիվանագետներն ու զինվորականները: Մինչև իրականությունը ժողովրդին չներկայացվի, մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, ճշմարտությունը ջրի երես դուրս չգա՝ մնալու ենք դատապարտված:
Հային պետք է փրկել հայի կառավարումից, հային պետք է փրկել հայի երախից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ