Մի պահ նայեցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը։
Ուրեմն, մի դահլիճում հավաքվել են մի 100-150 հոգի, հերթով մեկը ելույթ է ունենում, մյուսները յանի լսում են։
Էդ ելույթ ունեցողը կոնկրետ սուտ է ասում։ Ինքը գիտի, որ սուտ է ասում։ Լսողներն էլ գիտեն, որ ելույթ ունեցողը սուտ է ասում։ Ելույթ ունեցողն էլ է տեղյակ, որ լսողները գիտեն, որ ինքը սուտ է ասում։ Լսողներն էլ գիտեն, որ նա գիտի իրենց տեղյակ լինելու մասին։ Ու տենց՝ շարունակ ու հերթով։
Տեսնես էդ դահլիճը ո՞նց է դիմանում ստի այդպիսի խտությանը։
Ու տեսնես դրանք ու՞մ համար են ելույթներ ունենում, երբ բոլորը բոլորի մասին տեղյակ են։
Միհրան Միրզոյան