Մարդիկ տենդեր են կազմակերպում:
Տենդերը շահում է Գյումրին:
Ստվերային ձևով կառավարողներից (ՔՊ-ի խոսույթ) մեկի մոտ ընկերը:
Հետո Ջաջուռում վարձակալում են ինչ-որ գոմեր, որտեղ չկա ոչ մի պայման նման ծառայությունների համար ու ընկնում են քաղաքի անտեր, թափառող շների հետևից:
Բնականաբար, այս ամենն իրականացնելու համար էլ վարձակալում են կրաշենցի Գուգոյի նմաններին:
Փող են սարքում տղերքը:
Մի ամիս առաջ դռնիցս գողացան երեք ամսական որձ ձագին: Անասունները երեք ամսեկան որձ ձագին տարել էին ստերջացման:
Հետո դիտավորյալ կորցրին:
Գյումրիի ավագանու անդամնե՛ր, քթերիցդ բերելու եմ այս սրիկայությունը:
Ինչու՞ չեք իրականացնում պատշաճ վերահսկողություն:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ