ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երկրի ղեկը վստահենք խելացի ու փորձառու ՀԱՅ ՆԱՀԱՊԵՏԻ, այս անբարո, անհայրենիք ու անմեռոն հարճածիններին Ց մահ մեկուսացնելով

Երկրի ղեկը վստահենք խելացի ու փորձառու ՀԱՅ ՆԱՀԱՊԵՏԻ, այս անբարո, անհայրենիք ու անմեռոն հարճածիններին  Ց մահ մեկուսացնելով
08.01.2024 | 22:05

Ցել, ցելկա, ցելոֆան, ցելովատ:

Այս ռուսերեն բառերին առայժմ չեմ անդրադառնա։

ՑԵԼ (գութանով վարած հող, հերկած արտ)։ Ց֊ն հայերենում նշանակում է մինչև. Ց տեսություն, Ց այսօր, Ց արդ, Ց այգ, Ց մահ և այլն։

Ց ել-հայերենում նշանակում է մինչև ելնելը (ելքը): Գութանով հողը վարել են երկու եզներ, որոնք նայել են մի ուղղությամբ, մեկ կետի, ունենալով մի նպատակ, ձգտել են ելնել դեպի վեր։

Մեր պապերը վարուցանք արող եզներին նմանեցրել են այր ու կնոջ , այսինքն՝ ամուսինների, որոնք մի կետի նայելով առաջ են ընթացել, աստիճանաբար իրականացնելով երազներում «կառուցած» աշխարհը, քայլ առ քայլ հասնելով իրենց նպատակին։

Հետագայում ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻՆ այս օրինակով պետք է ձևակերպեր մի փայլուն աֆորիզմ.

«Սիրել ՝ չի նշանակում նայել միմյանց, այլ՝ նայել մի ուղղությամբ»։

Քաղաքական առումով այսօր գործող դիմադիր և ընդդիմադիրները բազմաթիվ անգամներ միմյանց հետ ամուսնացան, շատ շուտ էլ բաժանվեցին, որովհետև չկարողացան մի ուղղությամբ նայել, չունեցան ՑԵԼ (նպատակ)։

Նրանք անառակաբար տարբեր (արևելք, արևմուտք) կողմեր նայելով անբարո կնոջ (տղամարդու) նման հակադիր ուղղություններով քաշեցին իրենց ուսերին ստանձնած ԼՈՒԾԸ , այդպես երեսուն տարի մի ակոս չփորեցին հայրենի հողի վրա ու մի բերքատու ծառ չտնկեցին, ողջ երկիրը թողնելով անխնամ ու անմշակ, եղածը թալանելով ու օտարների հետ կողոպտելով։

Այսօր հերկող խոփը գցել են մի խորը փոսի մեջ և սկսել են կռվարար մարդուկնկա նման իրար մեղադրել , մի կողմից իշխանական աթոռները զբաղեցրած արևմուտքի այլասերվածները , մյուս կողմից ռսահարճ 17+ բազմակի օգտագործվածները։

Սա է իրականությունը, նշվածներից ոչ-ոք չունեցավ հայրենական դաշտերը վարել-ցանելու ՑԵԼ ( նպատակ), ոչ մեկը չծառայեց ՀԱՆՈՒՆԻ, այլ գործելով մեկը մյուսին ընդդեմ, դարձան ընդիմադիր և երկիրը վերածեցին ամայի, անպետք,անպիտան մի հողակտորի, անառիկ քաղաքներն ու բերդերը համարեցին դժգույն ու դժբախտ:

Մի նախարարը մեր ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐԸ համարեց «չմո», մյուս

սուպեր-անգերազանցելի չնախարարը ձգտեց երկու տարում այդպիսին դարձնել։

Նախկին նախագահը ՀԱՅՐԵՆԻՔԻ կորցրած մի հատվածը համարեց անպիտան, իսկ մյուս՝ ակադեմիայի նախագահը մեր ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿԻՐՆ անվանեց «քոսոտ»։

ՈՒ մի բարցրաձայնող չեղավ, ախր, դուք եք այդպիսին ա՛յ քոռուքոսոտներ, մեր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ մարդկությանը հայտնի երկիրն ինչու՞ եք դարձնում ձեր նման։

Դու՛ք եք պոռնիկ, այ պոռնիկներ, քաղաքականությունն ինչու՞ եք սարքում ձեր նման։

Քաղաքակրթություն, արվեստ, գիտություն ու մշակույթ տարածող ՀԱՅ ԱԶԳԸ, ՆԱՎԱՊԵՏ լինելու դեպքում, քաղաքականությունը մշակույթի մաս համարելով, կդարձնի այն գիտություն, փիլիսոփայություն, դիվանագիտական արվեստ։ ԱԶԳԸ ստրկացել է ժողովրդին, նրա ձեռքերը կապված են դեմոկրատիա կոչված ոսկյա ձեռնաշղթաներով։

Դրանք փշրել և դեն նետել է պետք, անհրաժեշտ է դուրս գանք հազարամյակներ տևած կաբալիստական կախարդանքից և երկրի ղեկը վստահենք խելացի ու փորձառու ՀԱՅ ՆԱՀԱՊԵՏԻ, այս անբարո, անհայրենիք ու անմեռոն հարճածիններին Ց մահ մեկուսացնելով , բացառելով դրանց բազմացումն ու որոմային տարածումը։

Սա է մեր ԱԶԳԻ Ց ԵԼԸ, հարկադրված դուրս կգանք այս փոսից ՝ ԴԱՎԹԻ նման լսելով Ձենով Օհանի կոչը։

Հունվարի 4, 2021 թ.

Արա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3159

Մեկնաբանություններ