Ի՞նչ է անում Ֆրանսիան Հայաստանում:
Առանձնապես ոչ մի բարդ բան:
Թուրքիայի հորդորով Հայաստանը սահուն ու անցնցում մտցնում է թուրքական ազդեցության գոտի:
Ինչի՞ դիմաց:
Լեվիաֆան գազային շելֆում գազի շահագործման քվոտայի դիմաց:
Հարավային Կովկասում Ադրբեջանը թուրքական ազդեցության գոտում է: Վրաստանի տնտեսությունում թուրքական ինվեստիցիան երրորդ տեղում է` ռուսներից հետո:
Հայաստանին էլ Ֆրանսիան փափուկ ուժ կոչված սայլակով
տանում է թուրքական ազդեցության գոտի:
Այս պարզագույն թվաբանական գործողությունը հասկանալու համար ձեզ մի հարց տվեք՝ ինչպե՞ս է պատահում, որ ամբիցիոզ Ալիևը ֆրանսիական «Տոտալ Էներջի» նավթային ֆրանսիական հսկային, «Սոկարի» հետ համագործակցության միլիոնավոր դոլլար արժողության պայմանագրի երաշխավոր է դառնում:
Որից անմիջապես հետո, Փոթիում բեռնաթափվում են «Բաստիոն»-ները, որոնք պիտանի են աֆրիկյան սաֆարիներում առյուծի որսի համար:
ՈՒ անհրաժեշտության դեպքում կարող են դառնալ նաև ադրբեջանա -վրացական հարաբերությունների սրման պատճառ:
Փա՜ռք Աստծո, որ տարածաշրջանում իրադարձություններ են սրընթաց փոխվելու...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ