Բայդեն Ջոնիկը (թեպետ սրան ավելի ճիշտ է «Հոսեպիկ» կոչել, քանզի սրա իսկական անունը Ջոզեֆ է, այքինքն՝ Հովսեփ) նախօրեին ՈՒկրաինական ԽՍՀ տարածքում բռնկված սովը 1932-33 թթ. անվանել է «Իոսիֆ Ստալինի և սովետական ռեժիմի անմարդկային քաղաքականության արդյունք», որոնք մարդկանց սովի են մատնել (իբր, վագոններով ցորենը տանում էին այլ մարզեր) հանուն «ուկրաինական ինքնության ճնշման»:
Քանի որ Բայդեն Ջոնիկ/Հոսեպիկը անգլոսաքսոնական աշխարհի առաջնորդն է, ինչը նշանակում է, որ նա ստախոս է և կեղծարար, և քանի որ Բայդեն Ջոնիկ/Հոսեպիկի մոտ սկսվել է դեմենցիա, ինչը նշանակում է, որ նա արդեն լիարժեք դեգեներատ է, նա, խոսելով գոլոդոմորից, չէր կարող նորմալ, ճշմարիտ միտք արտահայտել: Եվ այս կապակցությամբ մի քանի նկատառում պետք է հայտնեմ:
ԱՌԱՋԻՆ
Գեթ մեկ ուկրաինացի սովից չի մահացել գոլոդոմորի ժամանակ: Արևմտյան բանդերական մարզերն այն ժամանակ այլ երկրներում էին, իսկ ՈՒկրաինայի Հարավ-Արևելքում, որտեղ բռնկվեց գոլոդոմորը, բնակվում էին էթնիկ ռուսներ, որոնց ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՈՒԿՐԱԻՆԱՑՆՈՒՄ ԷՐ, ոչ թե ճնշում ուկրաինական ինքնությունը, որը պարզապես չկար, ինչպես ասում է Բայդեն Հոսեպիկ/Ջոնիկը:
ԵՐԿՐՈՐԴ
Գոլոդոմորը տեղի ունեցավ ՈՒկրաինայի Հարավ-Արևելքում, Պովոլժիեում, մասամբ ՈՒրալում և Ղազախստանում, այսինքն, այն տարածքներում, որտեղ Իոսիֆ Ստալինը ինդուստրիալիզացիան ամենամեծ ծավալով անցկացրեց: «Յուժմաշ», «ՈՒրալմաշ», «Ազովստալ», «Արզամաս-16» և այլք, դրանք էին սովետական ինդուստրիալիզացիայի և ռազմաարդյունաբերական համալիրի տիտանները, որոնց ստեղծման համար պահանջվեց 20 միլիոն աշխատուժ, որը Ստալինը հարկադրված էր գյուղից վերցնել, ինչը աննախադեպ երաշտի և կոլեկտիվիզացիայի ոչ հարթ ընթացքի հետ միասին հանգեցրեց ողբերգության: Այսինքն, գոլոդոմոր չէր լինի, եթե երկրում ինդուստրիալիզացիա տեղի չունենար, իսկ եթե ինդուստրիալիզացիա տեղի չունենար, չէր լինի Սովետական Միությունը 1941 թվականին: Ստալինը հասկանում էր հարցի գինը, բայց նա այլընտրանք չուներ. նա պատրաստվում էր անգլոսաքսերի կողմից ծրագրվող պատերազմի և գիտակցում էր, որ առանց հզոր արդյունաբերության և ռազմաարդյունաբերական համալիրի երկիրը կտապալվի: Իսկ եթե մեկը Հիտլերին զեկուցեր, թե ինչ է նախապատրաստել Ստալինը Գերմանիայի գլխին, պատերազմ հաստատ չէր լինի, քանզի Հիտլերը անմեղսունակ բանդերական չէր՝ մեծ ազգի գենոֆոնդի կրող էր, պետությունը ինքնասպանության չէր տանի:
Ինչևէ, գյուղից 20 միլիոնի տարհանումը որպես հետևանք ունեցավ գոլոդոմոր: Այլ տարբերակ չկար: Օրինակ, եթե «Յուժմաշը» կառուցվեր Երևանում, ոչ թե Դնեպրոպետրովսկում, Հայաստանում հաստատ մի 50 հազար մարդ սովամահ կլիներ («Յուժմաշը» աշխարհի ամենածանր «Սատանա» բալիստիկ հրթիռների արտադրողն էր, որը բանդերականները լափեցին ու «ռասկուլաչիտ» արեցին): Եվ առնվազն անբարոյականություն է, տգիտությունը չհաշված, այսօր խոսել ուկրաինական ինքնության ճնշման մասին, մանավանդ այն դեպքում, երբ այդ տարածքներում չկար ոչ ուկրաինացի, ոչ էլ, հետևաբար, դրանց ինքնությունը:
Սակայն պետք է նշել, որ գոլոդոմորի միֆը, ինչպես և հակաստալինիզմը, հենց ռուսների ձեռքի գործն է: Հիշեցնեմ, որ գոլոդոմորը դատապարտվեց նախագահ Մեդվեդևի օրոք, նրա օրոք էլ վերջին անգամ, կարծեմ 2010 թվականին, պետդուման դատապարտեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Դե, եթե դուք եք կեղծում և պղծում ձեր սեփական պատմությունը, ամերկացուց կամ բանդերականից ի՞նչ եք ակնկալում…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ