Այն, որ զենք չե՞ս առնում, թե՞ այն, որը ծախսում ես Եռաբլուրում նոր գերեզմանների վրա: Դա ա՞յն է, որ ծախսում ես հումանիտար բեռը Հակարի կամուրջ հասցնելու և մի ամիս էնտեղ պահելու վրա ու էդպես էլ տեղ չե՞ս հասցնում: Գուցե ա՞յն է, որ ծախսում ես ոստիկանական ու այլ ուժային կառույցներին պրեմիաներ ու արտաժամյա վճարելու համա՞ր: Չէ, հավանաբար դա այն բյուջեն է, որ ծախսում ես ժողովրդիդ պատմությունը խեղաթյուրող պատմության դասագրքերի, տարատեսակ «շնիկների» համերգներ կազմակերպելու կամ այդ «շնիկներից» ոմանց ընտրությունների վրա: Մի րոպե. գուցե դա այն բյուջեն է, որով բռնի տեղահանված արցախցիներին նպաստներ ես տալու, որ չհամարձակվեն քո դեմ բողոքե՞լ: Խաղաղության բյուջեո՞վ ես ընտանիքիդ հետ համաշխարհային տուռնեներ անելու ու ամեն տեղ Ադրբեջանի 86.6 հազ. քկմ-ի մասին խոսելու, թե՞ այդ բյուջեից են վճարվում թիմակիցներիդ դավաճանական ելույթներն ու պահվածքը: Հավանաբար, այդ խաղաղության բյուջեի՞ց ես վճարելու ադրբեջանցի «փախստականների» վերադարձն ու ինտեգրումը Հայաստանում:
Անունը կարող ես արտաթորանքին էլ կպցնել, բայց դրանից էությունը չի փոխվի: Այլ բան է, որ «ժողջանը» ծափահարելու նոր առիթ կունենա, նոր զբաղմունք կգտնի սոցցանցերում, մինչ դու բիզնեսներ ես խլում, փակում, մարդկանց ես բանտարկում, դատավորներ «վնգստացնում»:
Ոչինչ, մի օր այս անհարմար հարցերին պատասխանելու ես, բայց ոչ թե քո մեմուարներում, այլ քո «սրտի դատավորներից» մեկի առաջ, ով այդ ժամանակ արդեն վրայիցդ «թռած» է լինելու:
Էդուարդ Սարիբեկյան