Հետխորհրդային տարածքի թուրքերը, որոնց ծնեցին ու բազմացրին բոլշևիկները, կատարյալ անառակ որդիներ են, ափսոս, Ռեմբրանդտը չկա, սրանց էլ նկարեր:
ՈՒրեմն, Ղազախստանի պաշտպանության նախարար Ժաքսիլիկով էֆենդին ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլեր էֆենդու հետ:
Ի՞նչ է սա նշանակում:
Նախ, սա ուղղված է Ռուսաստանի դեմ, քանզի քայլ է Թուրանի կայացման ճանապարհին, որը անգլոսաքսերի գործիքն է Չինաստանի և Ռուսաստանի դեմ: Բայց քանի որ հետսովետական թուրքերը խելքով էդպես էլ չփայլեցին, չկարողացան հասկանալ, որ սա իրենց գերեզմանի փոսի նախապատրաստումն է իրականում:
Կվերջանա շուտով ռուս-բանդերական պատերազմը, որի արդյունքում բանդերական չի մնա, ըստ Նիկոլայ Պատրուշևի: Դրանից հետո ռուսները կվերադառնան իրենց ուլտիմատումին ՆԱՏՕ-ին՝ 2021-ի դեկտեմբերի 15-ի, որտեղ գրված է, որ Ռուսաստանն արգելում է հետխորհրդային որևէ երկրի ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ի հետ: Հետո կմեկնարկեն արգելքի աշխատանքները, որոնք չեն կարող չհանգեցնել թուրքական երկրների դեկոմունիզացիայի լայնամասշտաբ պորցեսների:
Այսինքն, սա մեզ համար լավ է, թող համագործակցեն, Ադրբեջանը վաղուց է համագործակցում և ավելի թանկ կվճարի:
Մնում է միայն, որ կարողանանք մինչև բանդերականների սպանդի ավարտը, գոնե վերջին բանդերականի քելեխը Փաշինյան Նիկոլից ու ողջ թուրք-արևմտյան գործակալական ցանցից ազատված լինենք՝ թուրքական պետությունների դեկոմունիզացիայից առավելագույն դիվիդենդներ քաղելու համար:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ